Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց Ավետիսյանների իրավահաջորդների վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց Ավետիսյանների իրավահաջորդների վճռաբեկ բողոքը
29.04.2017 | 15:02

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ա. Սաքունցի, Ա. Զալյանի և Ա. Կիվիրյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2016-ի դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016-ի օգոստոսի 23-ի դատավճիռը, որով Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ Ա. Պողոսյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Ա. Զալյանը խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016-ի դեկտեմբերի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Տուժողների իրավահաջորդներ Լ. Ավետիսյանի, Ա. Կոշտոյանի, Ա. Պողոսյանի, Ն. Պողոսյանի ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի վճռաբեկ բողոքով խնդրվում էր մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016-ի դեկտեմբերի 19-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության` տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ ՌԴ-ի (ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին) քննելու համար: Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, կան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:


ՌԴ-ից տուժողի իրավահաջորդը պահանջում էր 450 հազար եվրոյի փոխհատուցում: Տուժողի իրավահաջորդները պատրաստվում են դիմել Եվրադատարան: Այս պահին հստակ չէ՝ որտեղ է սպանության համար դատապարտված Պերմյակովը կրելու պատիժը՝ ՌԴ-ո՞ւմ, թե՞ Հայաստանում:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ