Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նոր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի մայիսի 18-ին

Նոր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի մայիսի 18-ին
29.04.2017 | 16:20

Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի մայիսի 18-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ բացասական որոշումը հրապարակելուց հետո: Նրա խոսքով՝ մանդատների բաշխումն արդեն կատարվել է, այսինքն՝ որոշված է, թե յուրաքանչյուր կուսակցություն քանի մանդատ է ստանալու:

«Հիմա արդեն արձանագրություն կկազմվի այն պատգամավորների անվամբ, որ մանդատ կստանան: Մենք այս մասին կուսակցություններին կտեղեկացնենք սահմանված ժամկետում, որպեսզի համամասնական ցուցակներում ընդգրկված մարդիկ ցանկության դեպքում մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնեն և դրա համար ժամանակ ունենան»,- նշեց Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ մանդատից հրաժարվելու դիմումներ դեռևս չեն ստացել՝ ենթադրելով, որ դա պայմանավորված էր Սահմանադրական դատարանում դաշինքի հայցի քննությամբ:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ