Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դավիթ Տոնոյանն արդաիականացնում է հակակարկտային պաշտպանությունը

Դավիթ Տոնոյանն արդաիականացնում է հակակարկտային պաշտպանությունը
29.04.2017 | 19:39

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում քննարկել է հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծման հարցեր: Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն:

Հետազոտության արդյունքներով ստեղծվել է ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել է ծախսերի գնահատում: Դավիթ Տոնոյանն առաջարկել է որպես առաջին փուլ սկսել հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր Արագածոտնի և Լոռու մարզերում, որի շրջանակում նախատեսվում են ռադիոլոկացիոն կայանների արդիականացման աշխատանքներ:


Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ պիլոտային ծրագրին՝ միևնույն ժամանակ ուսումնասիրություն իրականացնելով ցանցային պաշտպանության համակարգի արդյունավետության և ծախսատարության վերաբերյալ:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ