Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Որևէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց

Որևէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց
29.04.2017 | 20:52

Որևէ մեկն իրավասու չէ Ղարաբաղի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ կարգավիճակի և տարածքային ամբողջականության՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, և դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, Արցախի ժողովուրդն արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991-ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն և փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի կամքից»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ