Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ալբանիայի խորհրդարանը նախագահ է ընտրել

Ալբանիայի խորհրդարանը նախագահ է ընտրել
29.04.2017 | 20:52

Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման՝ հայտնում է Reuters-ը:
Ապրիլին երեք անգամ խորհրդարանը փորձել էր նախագահ ընտրել, սակայն փորձերը տապալվել էին՝ ոչ մի թեկնածու չէր առաջադրվել:


Երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների երեք հինգերորդը, այսինքն՝ ոչ պակաս քան 84-ը 140-ից: Ապրիլի 28-ի քվեարկության ժամանակ Իլիր Մետայի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, որոնց մեծ մասը՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներ։
Ալբանիայի նոր նախագահը 48 տարեկան է: Նա 1999-2002-ին եղել է վարչապետ:
Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները` մեղադրելով իշխող կոալիցիային կոռուպցիայի և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ