Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ցույցեր պանամական դոսիեում հայտնված Պակիստանի վարչապետի դեմ

Ցույցեր պանամական դոսիեում հայտնված Պակիստանի վարչապետի դեմ
30.04.2017 | 01:33

Պակիստանում հազարավոր ընդդիմադիրներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը: Ցույցերը սկսվել են, երբ հրապարակվել են Պանամայի փաստաթղթերը, որոնցից բխում է, որ Շարիֆի ընտանիքի անդամները գաղտնի հաշվեհամարներ, բիզնեսներ և անշարժ գույք ունեն արտասահմանում:

Պակիստանի Գերագույն դատարանը ապրիլի 20-ին որոշել է, որ վարչապետին պաշտոնանկ անելու հիմքեր դեռևս չկան, բայց գործի քննությունը պետք է շարունակվի:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ