Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դոնալդ Տուսկը ԵՄ երկրներին միասնականության կոչ է արել Brexit-ի բանակցություններն ավարտին հասցնելու համար

Դոնալդ Տուսկը ԵՄ երկրներին միասնականության կոչ է արել Brexit-ի բանակցություններն ավարտին հասցնելու համար
30.04.2017 | 01:39

ԵՄ 27 անդամ պետությունները պետք է միասնականություն պահպանեն, որ ավարտեն միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները՝ ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրեկզիտի մասին ԵՄ արտակարգ նիստի ժամանակ: «Մենք պետք է համերաշխ լինենք 27 երկրներով, միայն այդ դեպքում կկարողանանք ավարտել բանակցությունները։

Դա նշանակում է, որ մեր միասնականությունը նաև Մեծ Բրիտանիայի շահերից է»,- ասել է նա՝ նշելով, որ զգում է կատարյալ աջակցություն թե ԵՄ բոլոր կառույցների, թե միության 27 երկրների ղեկավարների կողմից։ «Ես վստահ եմ, որ դա չի փոխվի»,- հավելել է Տուսկը։ Նա շեշտել է, որ բանակցությունների ժամանակ երկու կողմերի համար առաջնահերթ է երաշխիքների ապահովումը այն ընտանիքների համար, որոնք կտուժեն Բրեկզիտից։ «Դա թիվ մեկ առաջնայնություն է թե մեզ, թե Մեծ Բրիտանիայի համար»,- նշել է Եվրախորհրդի ղեկավարը։


ԵՄ 27 երկրների ու կառավարությունների ղեկավարները Բրյուսելում անցկացնում են առաջին պաշտոնական գագաթնաժողովը առանց Մեծ Բրիտանիայի։ Արտահերթ հանդիպումը Տուսկը գումարել էր մարտի 29-ից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելին տեղեկացրել է ԵՄ-ն լքելու մտադրության մասին։ ԵՄ ղեկավարները պետք է հաստատեն միության ռազմավարությունը՝ Բրեկզիտի բանակցություններ սկսելու համար։

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ