Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Լե Պենն ու Դյուպոն Էնյանը նախընտրական կոալիցիայում

Լե Պենն ու Դյուպոն Էնյանը նախընտրական կոալիցիայում
30.04.2017 | 01:41

«Ազգային ճակատ» կուսակցությունն ու «Ոտքի, Ֆրանսիա» շարժումը նախընտրական միություն ձևավորելու որոշում են ընդունել՝ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են Մարին լը Պենն ու Նիկոլա Դյուպոն-Էնյանը:


«Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք։ Մենք համատեղ կպաշտպանենք մեր կառավարական ծրագիրը»,- ասել է Լը Պենը։
Նա ընդգծել է, որ համախոհի քայլը համարում է համարձակ, և տեղեկացրել, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Դյուպոն-Էնյանին կնշանակի վարչապետ։

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ