Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՌԴ ՀՕՊ-ը մարտական բարձր պատրաստության է բերվել հյուսիսկորեական հրթիռի արձակումից հետո

ՌԴ ՀՕՊ-ը մարտական բարձր պատրաստության է բերվել հյուսիսկորեական հրթիռի արձակումից հետո
30.04.2017 | 01:44

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Հեռավոր Արևելքում գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ:

«Ռուսաստանը չափազանց ուշադիր հետևում է Հյուսիսային Կորեայում ընթացող իրադարձություններին։ Մենք վերահսկում ենք օդային տարածքը ՌԴ օդուժի պատասխանատվության գոտում»,- ասել է նա։


Սենատորի խոսքով՝ Ռուսաստանն իրեն հաշիվ է տալիս, որ թիրախ չէ հյուսիսկորեական հրթիռային արձակումների համար։ «Մյուս կողմից՝ տեխնիկան տեխնիկա է, և մեր զինվորականները կանեն իրենցից կախված ամեն ինչ, որ արտառոց իրավիճակում թույլ չտան Ռուսաստանի տարածքում հրթիռի պատահական անկում»,- ընդգծել է նա։

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ