Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵՄ երկրների գագաթնաժողովում որոշել են, երբ պայմանավորվել Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին

ԵՄ երկրների գագաթնաժողովում որոշել են, երբ պայմանավորվել Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին
30.04.2017 | 02:04

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների մասին համաձայնագիր կնքել հնարավոր կլինի միայն ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո, ասված է «բաժանման» մասին բանակցություններ վարելու հրահանգներում, որը հավանություն է ստացել ԵՄ 27 երկրների առաջնորդների գագաթնաժողովում (առանց Բրիտանիայի) շաբաթ օրը:


«Միության և Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների մասին պայմանավորվածություններ կարող են կնքվել, երբ Մեծ Բրիտանիան կդառնա երրորդ երկիր»,- ասված է փաստաթղթում: Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որի շրջանակներում պետք է տեղի ունենա Brexit-ը, պահանջում է հաշվի առնել ապագա հարաբերությունների կառուցվածքը նրանց միջև միությունից երկրի դուրս գալու համաձայնագրերում, վկայում է փաստաթուղթը: Այդ պատճառով ապագա հարաբերությունների կառուցվածքի մասին փոխհամաձայնությունը պետք է լինի Brexit-ի բանակցությունների ժամանակ:
Եվրամիությունը այդ բանակցություններին կմասնակցի որպես մեկ կողմ:


«ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ առանձին պետությունների և Մեծ Բրիտանիայի միջև առանձին բանակցություններ չեն լինի»,- նշված է փաստաթղթում:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ