Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անգելա Մերկել Թրամփի հետ մենք ունենք լավ հարաբերություններ

Անգելա Մերկել Թրամփի հետ մենք ունենք լավ հարաբերություններ
30.04.2017 | 02:10

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքային հարաբերությունները: Սակայն դա, նրա խոսքով` չի բացառում տարբեր հայացքների առկայությունը: «Նախագահ Թրամփի հետ ես ունեմ լավ աշխատանքային հարաբերություններ, որոնք հաստատ չեն բացառում տարբեր տեսակետների առկայությունը»,- հայտարարել է կանցլերը Redaktionsnetzwerk Deutschland պարբերականին տված հարցազրույցում:


Մերկելի խոսքով` երկկողմ շփումների ընթացքում փորձում են ընդհանուր մոտեցումներ մշակել ՈՒկրաինայի, Սիրիայի կամ Եմենի հակամարտությունների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: «Եթե մենք ցանկանում ենք լուծել այդ խնդիրները և օգնել մարդկանց, մեզ անհրաժեշտ է ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունը»,- նշել է կանցլերը: Մերկելը ասել է, որ ազատ առևտրի մասին պայմանավորվածությունների (TTIP) հարցով բանակցությունները, որոնք մտել են փակուղի, հնարավոր է կնորացվեն:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ