Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողան. Այս ազգի հետ խաղ չեն խաղում

Էրդողան. Այս ազգի հետ խաղ չեն խաղում
30.04.2017 | 02:18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է Իրաքի Սինջար շրջանում քրդերի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին` կիրառելով թուրք ազգայնականների հայտնի նախադասությունը: «Սինջարում գործողություն իրականացրինք, մոտ 210-220 ահաբեկչի սպանեցինք: Այս ազգի հետ խաղ չեն խաղում, բոլորը դա կտեսնեն: Ժամանակը գա, կիմանանք` ինչ ենք անում: Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»,- հայտարարել է Էրդողանը:


Նա ասել է, որ մայիսի 2-ին կվերադառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը: «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» արտահայտությունը թուրք ազգայնամոլների հայտնի սպառնալիքներից է, որը ժամանակին ուղղվել է նաև պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի դեմ:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ