Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մարիա Զախարովա. Դրանից հետո դուք խնդրում եք մեզ ներկայացնել ավելի շա՞տ տեղեկատվություն

Մարիա Զախարովա. Դրանից հետո դուք խնդրում եք մեզ ներկայացնել ավելի շա՞տ տեղեկատվություն
30.04.2017 | 02:53

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարդացել է Արցախի Հանրապետությունում ցմահ դատապարտված Դիլհամ Ասկերովի գործի հետ կապված Ռուսաստանի ԱԳՆ պարզաբանումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հոդվածները և որակել «գռեհիկ»:

Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ադրբեջանցի լրագրողի` Ասկերովի մասին հարցին ի պատասխան նշեց, որ այդ հոդվածները վերլուծական, քննադատական, կառուցողական չեն, այլ պարզապես գռեհիկ են: «Դրանից հետո դուք խնդրում եք մեզ ներկայացնել ավելի շա՞տ տեղեկատվություն: Այդպիսի հոդվածներից հետո ընդհանրապես շփվել չես ցանկանում: Անկեղծ կարող եմ ասել: Գիտեք, թե որքան բաց ենք մենք ԶԼՄ-ների համար, բայց կներեք, գռեհկություն ոչ ոք թույլ չի տվել: Այդ թեմայի հետ կապված յուրաքանչյուր հարց, տեղեկատվության տրամադրման դիմում մենք մշտապես ողջունում ենք, եթե ձեզ ինչ-որ բան հետաքրքրում է, մենք պատրաստ ենք տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: Բայց նման տոնով շփվել` անկեղծ ասած որևէ ցանկություն չկա»,- ասել է Զախարովան: Նա բրիֆինգին ներկա ադրբեջանցի լրագրողներին խնդրել է հնարավորության դեպքում իր խոսքերը փոխանցել իրենց գործընկերներին:

«Դա լրագրողի աշխատանք չէ, նման կարծիքի են եկել նաև ադրբեջանական մեր գործընկերները, որոնք անգամ ներողություն են խնդրել նման տոնի համար: Մեկ բան է տեղեկացնել հասարակությանը, մեկ այլ բան մշտապես օգտագործել խնդրահարույց, դժվար հարցերը, որոնք ոչ ոք չի թաքցնում, մշտական բռնկումների համար», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ