Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից ոչ ոք չի կարողանա միավորել երկիրը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից ոչ ոք չի կարողանա միավորել երկիրը
30.04.2017 | 16:28

Ոչ «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենը, ոչ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը չեն կարող միավորել ֆրասիացիներին՝ վկայում են Journal du dimanche թերթի համար Ifop ընկերության հարցման արդյունքները: Հարցվածների 54 %-ը Լը Պենին համարում է «ամենաանհանգիստ» թեկնածուն, Մակրոնին՝ 25 %-ը: Ֆրանսիացիները համոզված են, որ Լը Պենն ավելի շատ կարող է բնակչությանը պաշտպանել ահաբեկչությունից (42 %), քան Մակրոնը (22 %):

Երկու թեկնածուներն էլ չեն առանձնանում ազնվությամբ (47 %), չգիտեն ֆրանսիացիների ամենօրյա հոգսերը (44 %) և չեն կաողանա նվազեցնել գործազրկության մակարդակը երկրում (45 %): Հարցումն անցկացվել է 18 տարեկանից մեծ 1 000 մարդու շրջանում ապրիլի 26-28-ին:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ