Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողանը մեկնում է Հնդկաստան՝ ցեղասպանության մեղքը խղճին

Էրդողանը մեկնում է Հնդկաստան՝ ցեղասպանության մեղքը խղճին
01.05.2017 | 22:37

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին այսօր Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում պետք է ընդունի վարչապետ Նարենդրա Մոդիին: The New Indian Express-ի մեկնաբան Ռիտու Շարմանը գրում է, որ «Էրդողանը Հնդկաստան է մեկնում՝ ցեղասպանության մեղքը խղճին»: Ապրիլի 25-ին, Հնդկաստանի փոխնախագահ Մոհամադ Համիդ Անսարին Երևանում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:


«Սա ողբերգություն է, աննկարագրելի տառապանք, որը մարդիկ մարդկանց են պատճառել»,- ասել է Հնդկաստանի փոխնախագահը: Հնդիկները հրաշալի գիտակցում են, որ այդպես գործնականում ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ զայրացնում են թուրքերին, որ կտրականապես մերժում են հայերին կոտորելու փաստը: Նյու Դելիի քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ դա Անկարային հասցեագրված անուղղակի, բայց ցավոտ ուղերձ է, Հնդկաստանին զայրացնում է Քաշմիրի տարածքի շուրջ խճճված վեճում Պակիստանին սատարելու Թուրքիայի դիրքորոշումը: Նյու Դելիում մտադիր են Էրդողանին դժգոհություն հայտնել, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցներ և մասնագետներ է տրամադրել Պակիստանի կողմից հսկվող Քաշմիրի ենթակառուցվածքների զարգացման համար:


Դիվանագիտական հաջորդ հարվածը՝ Էրդողանի այցից ժամեր առաջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին Նյու Դելիում ընդունելն է: Նարենդրա Մոդին հստակ ասել է, որ Հնդկաստանը սատարում է Կիպրոսի ինքնիշխանությանը:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ