Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին վերադառնում է

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին վերադառնում է
01.05.2017 | 22:42

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին, հրաժարականից մոտ 5 ամիս անց, հեշտությամբ հաղթանակ է տարել դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնի համար կիրակի օրվա նախնական ընտրություններում՝ իշխանության վերադառնալու լուրջ հայտ ներկայացնելով:

Reuters-ի հաղորդմամբ, Ռենցին ստացել է ԴԿ-ի աջակիցների քվեների շուրջ 72 տոկոսը: Մյուս թեկնածուն՝ արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն, ստացել է 19 տոկոս, Միքելե Էմիլիանոն՝ 9: Վարչապետ Պաոլո Ջենտիլոնին զանգահարել և շնորհավորել է Մատեո Ռենցիի հաղթանակը:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ