ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը` Երևանում

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը` Երևանում
02.05.2017 | 20:06

Երևանի «Փարավոն» ժամանցային համալիրում 2017-ի հունիսի 6- ին կկայանա «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը, որին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ։ Նրանք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։


«ՄիսսԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель Россииե և «Российская красавицаե համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպե ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և և «NAIRI TRAVELե տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։ Մրցույթը նպատակ ունի բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում:


«ՄիսսԱՊՀ» 2017-ի եզրափակչի ժյուրիի կազմում կլինեն 11 փորձառու մասնագետներ։ Ժյուրիի 3 անդամները կլինեն Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ