Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱԳՆ. Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի նոր պահանջները սադրանք են

ԱԳՆ. Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի նոր պահանջները սադրանք են
02.05.2017 | 20:25

Թուրքիայի հանդեպ Եվրամիության նոր պահանջները, որոնք վերաբերում են ԵՄ-ին անդամակցելուն, սադրանք են և «բանակցություններից երկրին դուրս թողնելու» փորձ՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի քարտուղարի տեղակալ Կաան Էզեները:


«Եվրամիությունը գեղեցիկ նախագիծ է, և մենք ասել ենք, որ ցանկանում ենք դրա մի մասը կազմել, որ հնարավոր է, եթե ԵՄ-ն ցանկանա մեզ որպես միության անդամ: Մենք արել ենք մեր տնային աշխատանքը… Հանրաքվեն կփոխի Թուրքիայի սահմանադրությունը, բայց ԵՄ-ն պետք է իր որոշումը կայացնի»,-նշել է նա:


Նրա խոսքով՝ նոր պահանջները, որ վերաբերում են այդ թվում մահապատժի չեղարկմանը, «սադրանք են»: «Թուրքիան հասկանում է, որ դա «կարմիր գիծ է»… բայց դա կառուցողական երկխոսություն չէ»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ