Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դոնալդ Թրամփը պատրաստ է միջնորդ դառնալ իսրայելա-պաղեստինյան բանակցություններում

Դոնալդ Թրամփը պատրաստ է միջնորդ դառնալ իսրայելա-պաղեստինյան բանակցություններում
04.05.2017 | 23:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելուն ուղղված համագործակցության հարցեր։

Թրամփը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ իսրայելա-պաղեստինյան բանակցություններում։ Համատեղ ասուլիսում Մահմուդ Աբասը վստահություն է հայտնել, որ կողմերը կհասնեն «խաղաղության համաձայնագրին»։ Դոնալդ Թրամփը ծրագրում է Իսրայել մեկնել մայիսի վերջին։

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ