Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անկարայում սպառնացել են ամերիկացիների վրա Սիրիայում «պատահական» հրթիռային հարվածով

Անկարայում սպառնացել են ամերիկացիների վրա Սիրիայում «պատահական» հրթիռային հարվածով
04.05.2017 | 23:22

Թուրքիայի նախագահի խորհրդատու Իլնուր Չևիկը հայտարարել է «պատահական» հարվածի հնարավորության մասին Սիրիայում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի վրա, հայտնում է Politico-ն: Նրա խոսքերով` ԱՄՆ զորքերի փոխգործակցությունը YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատների հետ կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ:

«Մենք ուշադրություն չենք դարձնի, որ այնտեղ կա ամերիկյան ռազմական տեխնիկա: Հանկարծակի, մաքուր պատահականությամբ, մի քանի հրթիռ կարող են ընկնել դրանց վրա»,- հայտարարել է Չևիկը ռադիոհարցազրույցներից մեկի ժամանակ:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ