Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պենտագոնում Ռուսաստանին անվանել են «ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդ ամբողջ աշխարհում»

Պենտագոնում Ռուսաստանին անվանել են «ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդ ամբողջ աշխարհում»
04.05.2017 | 23:23

ԱՄՆ զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Ռեյմոնդ Թոմասը հայտարարել է, որ Ռուսաստանը «կրկին դարձել է ԱՄՆ-ի ռազմավարական հակառակորդն ամբողջ աշխարհում»: Սենատի կոմիտեում ԶՈՒ գործերով լսումների ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանը «ԱՄՆ-ի 5 հիմնական սպառնալիքներից մեկն է»:

Նա հայտարարել է, որ իր հրամանատարության համար նշանակությամբ երկրորդ առաջնահերթությունը «ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությանը աջակցելն է Եվրոպայում ռուսական ագրեսիային հակազդելու համար»:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ