Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆիլհարմոնիկի բարեգործական մենահամերգին կհաջորդի հատուկ նախագիծը

Ֆիլհարմոնիկի բարեգործական մենահամերգին կհաջորդի հատուկ նախագիծը
05.05.2017 | 13:18

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 5-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և դաշնակարուհի Գայանե Հախնազարյանի բարեգործական մենահամերգը: Հասույթը կփոխանցվի ԿՈՇ-ի մանկական վերականգնողական կենտրոնին:

Մայիսի 6-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ Ֆիլհարմոնիկը կիրականացնի հատուկ նախագիծ՝ «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով. Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում՝ Երևանի արվեստի դպրոցների աշակերտները ներկայացնում են նկարներ՝ պատկերելով խաղաղ Եվրոպան և խաղաղ Հայաստանն իրենց աչքերով: Կընտրվեն աշխատանքներից լավագույնները և այդ օրը կցուցադրվեն մեծ էկրանի վրա՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումների ուղեկցությամբ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ