Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի արել

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ԱԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի արել
05.05.2017 | 13:59

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի արել։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մամուլում եղած լուրերը, թե ՀՀ նախագահն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին ստանձնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, անհեթեթություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»՝ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո։ ՀՀ նախագահի ու նախկին վարչապետի վերջին օրերին հանդիպումների մասին ՀՀԿ խոսնակը տեղեկություն չունի։

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ