Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

«Ծառուկյան» դաշինքի «մանդատակռվում» ՀՀԿ-ի ձեռքը տեսնելու փորձերը անհեթեթ են

«Ծառուկյան» դաշինքի «մանդատակռվում» ՀՀԿ-ի ձեռքը տեսնելու փորձերը անհեթեթ են
05.05.2017 | 14:01

ՀՀԿ-ում երբեք խորհրդարանական ընտրությունների նախօրեին պատգամավորների թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ չեն գրել՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մեր կուսակցությունում նման պրակտիկա չկա ու չի լինելու»,- ընդգծեց նա։ «Ծառուկյան» դաշինքում պատգամավորական մանդատների շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքի առնչությամբ ՀՀԿ խոսնակը նշեց, որ իրենք հարգանքով են վերաբերվում ցանկացած կուսակցության, դաշինքի, այդ թվում «Ծառուկյան» դաշինքին։ «Բայց սա հարց է, որը ՀՀԿ-ականներին չի վերաբերում, սա պետք է հանգուցալուծվի իրենց մեջ, ՀՀԿ-ն այստեղ անելիք չունի և բոլոր այն հրապարակումները, որ այստեղ փորձում են ՀՀԿ-ի ձեռքը տեսնել, կատարյալ անհեթեթություն են»,- նշեց Է. Շարմազանովը։

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ