Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դոնալդ Տուսկը չի ուզում վիճել

Դոնալդ Տուսկը չի ուզում վիճել
05.05.2017 | 14:02

Պարզվել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները բավականին բարդ են՝ հայտարարել է ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը: Նրա կարծիքով, եթե բանակցային կողմերը սկսեն վիճաբանել Brexit-ի բանակցությունները սկսելուց առաջ, դա գործընթացը կդարձնի անհնար:


«Խաղադրույքները բավականին բարձր են զգացմունքներին ազատություն տալու համար։ Հաջողության համար մեզ անհրաժեշտ է տրամաբանություն, չափավորություն, փոխադարձ հարգանք և ամենաշատը՝ բարի կամք»,- հայտարարել է Տուսկը:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ