Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում

Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում
06.05.2017 | 12:32

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ մշակույթի նախարարությունը կազմակերպում է քանդակի սիմպոզիում, որը բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում կանցկացվի 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին: Սիմպոզիումին կմասնակցի 15 քանդակագործ: Յուրաքանչյուրին կտրամադրվի տուֆի մեկ կտոր (2x1x1 մ/խորանարդ չափով):

Թեմաn` Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, թումանյանական գրականություն: Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում: Սիմպոզիումի ավարտից հետո ստեղծագործությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Կեցության, սննդի և ստեղծագործության նյութի հարցերը հոգում է կազմակերպող կողմը: Անհրաժեշտ բոլոր գործիքները բերում է քանդակագործը: Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության հայտը պետք է ուղարկել մինչև 2017 թվականի մայիսի 12-ը` museums.armenia@gmail.com էլ. հասցեին: Հայտերի ուսումնասիրման արդյունքում ժյուրիի գնահատմամբ ընտրված մասնակիցները պաշտոնական հրավեր կստանան մինչև մայիսի 18-ը:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ