Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Եվրամիությունը Վրաստանին 32 միլիոն եվրո կհատկացնի

Եվրամիությունը Վրաստանին 32 միլիոն եվրո կհատկացնի
06.05.2017 | 13:02

Վրաստանի Եվրոպական ինտեգրման պետական նախարար Վիկտոր Դոլիձեն և Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը ֆինանսական նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Թբիլիսին 32 միլիոն եվրո կստանա, որն ուղղված է ինտեգրման աջակցությանը:

Թբիլիսիում գտնվող Հանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ, եռօրյա այցի շրջանակներում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ է ունենալու Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ