Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Տաշքենդի օդանավակայանը կոչվեց Իսլամ Քարիմովի անունով

Տաշքենդի օդանավակայանը կոչվեց Իսլամ Քարիմովի անունով
06.05.2017 | 13:03

ՈՒզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյաևի հրամանագրով՝ Տաշքենդի միջազգային օդանավակայանը կկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի անունը։

Դեկտեմբերին ուզբեկ ղեկավարը մեկ այլ հրամանագիր էր ստորագրել, որով հայտարարել էր միջազգային մրցույթ՝ հանգուցյալ Քարիմովի արձանի կերտման համար։ 1989-ից ՈՒզբեկստանը ղեկավարած 78-ամյա Քարիմովի մահվան մասին երկրի իշխանությունները հայտնեցին անցյալ տարվա սեպտեմբերի 2-ին։

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ