Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մեքսիկայում հարձակվել են իշխող կուսակցության բաժանմունքի վրա. կան զոհեր

Մեքսիկայում հարձակվել են իշխող կուսակցության բաժանմունքի վրա. կան զոհեր
07.05.2017 | 00:58

Առնվազն 4 մարդ է զոհվել Մեխիկո նահանգում իշխող Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության բաժանմունքի վրա հարձակման հետևանքով, փոխանցում է Prensa Latina գործակալությունը։ Զինված տղամարդիկ ներթափանցել են շենք այն պահին, երբ գումար է փոխանցվել ակտիվիստներին, որ զբաղվել են կուսակցությունից նահանգապետի պաշտոնի թեկնածուին գովազդելով։

Միջադեպի հետևանքով զոհվել է 4 մարդ, 3-ը՝ ոստիկաններ։ Հրաձգության հետևանքով ևս 3 ոստիկաններ վիրավորվել են։ Տեղեկություններ կան մեկ ձերբակալվածի մասին, սակայն հանցագործների մեծ մասին հաջողվել է թաքնվել։

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ