Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՀՀԿ քարոզարշավը Շենգավիթ համայնքում

ՀՀԿ քարոզարշավը Շենգավիթ համայնքում
07.05.2017 | 17:15

Շենգավիթ վարչական շրջանում էր Երևանի գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը։ Հանդիպումների ընթացքում անձրև էր տեղում, քարոզարշավը փոքր ինչ կարճ տևեց։ Ելույթներ ունեցան քաղաքապետ Տարոն Մարգարյանը և փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Մարգարյանն ասաց, որ ի տարբերություն այլ ուժերի՝ իրենք խոստումներ չեն տալիս, ներկայացնում են այնպիսի ծրագիր, որը կարող են իրագործել։

Չնայած ընդդիմադիրների պնդմանը, թե քաղաքապետը դեռ նախորդ ընտրություններին տված խոստումների ընդամենը 30 տոկոսն է իրականացրել, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենք նախորդ ընտրությունների ժամանակ տված խոստումները իրականացրել են և մատնանշում էր աղբահանության խնդիրը, ասելով, թե՝ միջնադարյան զանգով շարժվող մեքենաներին փոխարինել են ժամանակակից մեքենաները և աղբահանության խնդիրն այսօր լուծված է։

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ