Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների համաձայնագիրը

Սիրիայում ուժի մեջ է մտել անվտանգության գոտիների համաձայնագիրը
07.05.2017 | 17:18

Սիրիայում այսօրվանից ուժի մեջ է մտել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ստորագրած համաձայնագիրը, որը նախատեսում է անվտանգության 4 գոտի ստեղծել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում:


Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմացող ուժերը հրաժարվել էին փաստաթուղթը ստորագրել՝ պնդելով, թե հակամարտության կողմ համարվող Իրանը չի կարող խաղաղության երաշխավոր լինել: ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված համաձայնագրով Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան նախատեսում են կես տարով Իդլիբում, Հալեպում, Լաթաքիայում և Հոմսում անվտանգության գոտի սահմանել՝ զերծ մնալով ցանկացած զենքի կիրառումից: ՌԴ նախագահը հաղորդել էր, որ անվտանգության այդ գոտիներում նաև ռազմական օդանավերի թռիչքն է արգելվելու:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ