Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռուսաստանի ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Մոսկվայում

Ռուսաստանի ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Մոսկվայում
07.05.2017 | 17:19

Երեկ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մոսկվայում ՝ Բոլոտնայա հրապարակում զանգվածային ցույցերից հինգ տարի անց: Հավաքի կազմակերպիչներից մեկը` Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը, հայտարարել է, թե քաղաքապետարանը հրաժարվել է ցուցարարներին վերադարձնել ավելի վաղ առգրավված պաստառը՝ «Բավական է, Պուտին», «Վերջ տվեք պատերազմին» կարգախոսներով:

Ցուցարարները պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, որոնցից շատերը ճաղերի հետևում են հայտնվել Բոլոտնայա հրապարակում անկարգությունների գործով: Վլադիմիր Պուտինի վերընտրությունից հետո սկսված ցույցերից հետո բախումներ էին սկսվել ոստիկանության հետ, բերման էր ենթարկվել 700 մարդ, նրանցից երեսունը դատապարտվել էին ազատազրկման:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ