Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մերկելը հաղթել է Շլեզվիգ-Հոլշտեյնում

Մերկելը հաղթել է Շլեզվիգ-Հոլշտեյնում
08.05.2017 | 22:48

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միությունը հաղթել է կիրակի օրը Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի տեղական ընտրություններում` ստանալով քվեների 33 տոկոսը:

Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների օգտին է քվեարկել 26 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ իր կուսակցության անդամները հիասթափված են ընտրությունների արդյունքներից: «Մենք շատ ավելի լավ ցուցանիշ էինք ակնկալում»,- հայտարարել է Շուլցը:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ