ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեկնարկում է «Թատերական Սյունիք» փառատոնը

Մեկնարկում է «Թատերական Սյունիք» փառատոնը
09.05.2017 | 17:57

ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյանե բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ու Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մայիսի 19-27-ը կանցկացնի «Թատերական Սյունիքե փառատոնը:
Փառատոնի գլխավոր նպատակն է Հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում:

Տասը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը մայրաքաղաքային թատերական կյանքին առնչվելու հնարավորություն չունի, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:


Փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Գ. Խանջյան, «Որբերի ընտանիքըե), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան, «Սիրային քառանկյունիե), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով, «9 ամիսե), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան, «Բրեմենյան երաժիշտներըե), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան, «Անբան Հուռինե), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան, «Հեքիաթներե), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին, «Կրիսպի մկնիկըե), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրաե), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրաե) և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներե):
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 19-ին, Կապանում, փակումը՝ մայիսի 27-ին, Գորիսում:


Փառատոնի աշխատանքը (բացման և փակման հանդիսավոր արարողությունները) լուսաբանել ցանկացող լրագրողների համար կապահովվեն տրանսպորտային միջոցներ: Ներկայությունը հարկ է ամրագրել պատասխան նամակով`taterakan.miutyun@mail.ru:
ՀԹԳՄ մամուլի ծառայություն

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ