Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս անհեթեթ հայտարարություններ չանել

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս անհեթեթ հայտարարություններ չանել
10.05.2017 | 01:49

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իրենց դաշինքի ցանկացած առաջարկ լայն արձագանք է ստանում։ «Մեր ցանկացած առաջարկ շատ արագ, շատ լայն արձագանք է ստանում»՝ լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը, թե «Ելք» դաշինքը պատրաստ է բյուջեից 15 000 դրամ տրամադրել ընտրակաշառքից հրաժարված քաղաքացիներին։ Հարցին՝ արձագանքներն ինչպիսին էին, նա պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, արձագանքներին չեմ հետևել»։


Դիտարկմանը՝ ասում էին «Ո՞վ է այդ անհեթեթ գաղափարի հեղինակը», Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Facebook-ի մեր զինակիցներին խնդրում եմ անհեթեթ հայտարարություններով հանդես չգալ»։ «Ելքի» քաղաքապետի թեկնածուն նշեց, որ, հիմնականում, դրական կարծիքներ է լսել առաջարկի մասին։ «Մարդիկ, ըստ էության, ասում են, որ դա ընտրակաշառքային գերության մեջ գտնվող քաղաքացիների ազատության համար տրվող փրկագին է»,- ասաց նա։ Հարցին՝ ինչո՞ւ բյուջեի հաշվին, նա պատասխանեց. «Բա ո՞ւմ հաշվին, էսօր որևէ մեկին չի՞ մտահոգում, որ մեկ միլիոն դոլար իրենց մեքենաների մեջ են լցնում ու ճռռիկներ անում քաղաքում, ոչ մեկին չի՞ մտահոգում, որ մետրոյին զրկում են ուղևորահոսքից, հետո ասում են` մետրոն վնասով է աշխատում, եկեք 2,6 միլիարդ սուբսիդիա տանք, էդ արձագանքողներն ինչո՞ւ չեն արձագանքում սրանց»։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ