Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հարավային Կորեայի ընտրություններում քվեարկել է ընտրողների 59,9 տոկոսը

Հարավային Կորեայի ընտրություններում քվեարկել է ընտրողների 59,9 տոկոսը
10.05.2017 | 01:50

Հարավային Կորեայում ընտրողների կեսից ավելին արդեն քվեարկել են երեքշաբթի օրը տեղի ունեցող նախագահի ընտրություններում։ ԿԸՀ-ի տվյալով՝ տեղի ժամանակով 14։00-ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,9 տոկոսը (25,42 մլն մարդ)։ Երկրում բացվել են 13 հազար 964 ընտրատեղամասեր, իսկ գրանցվել են մոտ 42 մլն 479 հազար 710 ընտրողներ։

Քվեարկությունը կավարտվի 20։00-ին։ Համաձայն հասարակական կարծիքի վերջին հարցման տվյալների՝ նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Մուն Չժե Ինը՝ դեմոկրատական կուսակցությունից, որին աջակցել են հարցվածների 42,4 տոկոսը, Ան Չհոլ Սուն՝ ժողովրդական կուսակցությունից և պահպանողական ուժերի ղեկավար Հոն Չժուն Փհյոն։

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ