«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգում 16-րդը ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Արծվիկը։ Նա փայլուն կատարեց իր Fly With Me երգը՝ արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի դրական գնահատականին, Հայաստանն անցավ մրցույթի եզրափակիչ։
Բացի Հայաստանից, առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցավ 17 երկրի ներկայացուցիչ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Սլովենիա, Լատվիա, եզրափակիչ անցան՝ Բելգիան, Կիպրոսը, Ավստրալիան, Լեհաստանը, Մոլդովան, Շվեդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Ադրբեջանը:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին է, եզրափակիչը՝ մայիսի 13-ին։