Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ նախագահը կընդունի ՌԴ ԱԳ նախարարին

ԱՄՆ նախագահը կընդունի ՌԴ ԱԳ նախարարին
10.05.2017 | 16:32

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Սիրիայի ճգնաժամը և այլ միջազգային խնդիրներ:

Սա կդառնա Թրամփի հանդիպումը ամենաբարձրաստիճան ռուս պաշտոնյայի հետ նրա նախագահ դառնալուց ի վեր: Նախքան ԱՄՆ նախագահին հանդիպելը Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Վերջին 4 տարիներին սա Լավրովի առաջին այցն է Վաշինգտոն:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ