Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կլինեն կարճատև անձրևներ և ամպրոպներ

Կլինեն կարճատև անձրևներ և ամպրոպներ
10.05.2017 | 16:35

Մայիսի 10-ին, 14-ին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 11-12-ին՝ շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 2-3, մայիսի 12-ին՝ կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Մայիսի 10-ին, 14-ին Երևանի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային կարճատև անձրև, մայիսի 11-12-ին հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ