Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը պաշտոնանկեց ՀԴԲ տնօրենին

Թրամփը պաշտոնանկեց ՀԴԲ տնօրենին
10.05.2017 | 16:36

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին, երբ հայտնի է դարձել, որ Քոմին ոչ ճշգրիտ տեղեկություններ է հայտնել Կոնգրեսին ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների գործի վերաբերյալ:

Դեմոկրատները հայտարարել են, թե հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյան հեռացվել է, որովհետև հետաքննում էր Թրամփի նախագահական ընտրարշավի և Ռուսաստանի ենթադրյալ կապերը:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ