Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակմանն Ադրբեջանի նպաստելը հարված է միջազգային ժողովրդավարությանը

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակմանն Ադրբեջանի նպաստելը հարված է միջազգային ժողովրդավարությանը
10.05.2017 | 16:38

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի վրա վետո դնելով և կոնսենսուսի չգալով՝ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտը սառեցված չէ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Ադրբեջանը փորձում է անընդհատ ցույց տալ, որ կոնֆլիկտը սառեցված չէ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից նման քայլը միջազգային կոնտեքստում կարող է դիտարկվել հարված ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին:


Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն էլ ասաց, որ Հայաստանը պետք է մտածի համապարփակ անվտանգության համակարգ ստեղծելու մասին և քարտեզագրի իր հետագա քայլերը:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ