Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայաստանի և ԵԱՀԿ-ի հարաբերությունները չեն կարող վնասվել գրասենյակի փակումից

Հայաստանի և ԵԱՀԿ-ի հարաբերությունները չեն կարող վնասվել գրասենյակի փակումից
10.05.2017 | 16:39

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակումը քաղաքական առումով բացասական ազդեցություն չի կարող ունենալ ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունների վրա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Քաղաքական իմաստով, ՀՀ և ԵԱՀԿ միջև հարաբերությունների ակտիվությունը որևէ կերպ չի կարող վնասվել, գրասենյակը չի փակվել Հայաստանի նախաձեռնությամբ»,- նշեց պատգամավորը: Անդրադառնալով ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող ծրագրերին՝ Մարուքյանը նշեց, որ եվրոպական կողմը կարող է այլ խողովակների միջոցով դրանց իրականացումը շարունակել:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ