Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Չինաստանը Հայաստանին 200 շտապօգնության մեքենա կնվիրի

Չինաստանը Հայաստանին 200 շտապօգնության մեքենա կնվիրի
11.05.2017 | 17:28

Կառավարությունը հաստատեց Չինաստանից Հայաստանին անհատույց 200 շտապօգնության մեքենա տրամադրելու համաձայնագիրը։ Նախագիծը ներկայացնող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ հանրապետությունում կլուծվի շտապօգնության մեքենաների խնդիրը։

Ըստ Նալբանդյանի, օգնությունը Հայաստանում կլինի արդեն աշնանը։ Հայաստանի խնդրանքով տրամադրվող օժանդակությունը 100 միլիոն չինական յուան (մոտ 7 միլիարդ դրամ) արժի։

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ