Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵՄ Խորհուրդը հաստատել է ՈՒկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը

ԵՄ Խորհուրդը հաստատել է ՈՒկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը
11.05.2017 | 17:49

ԵՄ Խորհուրդը հաստատել է ՈՒկրաինայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմն ազատականացնելու որոշումը, հայտարարել է Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը:

«Ես ուրախ եմ տեսնել, որ մենք մոտենում ենք գործընթացի ավարտին։ Ես ողջունում եմ Խորհրդի ընդունած որոշումը՝ ՈՒկրաինայի համար վիզայի ազատականացման վերաբերյալ, ուկրաինացիների համար առանց վիզայի շենգենյան գոտի ուղևորությունների վերջին քայլը»,- ասել է նա:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ