Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հանրահավաք Պրահայում՝ ֆինանսների նախարարի հրաժարականի պահանջով

Հանրահավաք Պրահայում՝ ֆինանսների նախարարի հրաժարականի պահանջով
11.05.2017 | 17:49

20 հազար մարդ է մասնակցել չորեքշաբթի երեկոյան Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական Վացլավսկի հրապարակում հանրահավաքին: Ցուցարարները պահանջում են, որ նախագահ Միլոշ Զեմանն անմիջապես աշխատանքից հեռացնի առաջին փոխվարչապետ, տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար, միլիարդատեր Անդրեյ Բաբիշին, ում դեմ հարկերից խուսափելու մեջ մեղադրանք է առաջադրվել:

«Նախագահն իրավունք չունի վտանգել Սահմանադրությունը և հետաձգել Բաբիշի հրաժարականը»,- ասել է հանրահավաքի կազմակերպիչ, քաղաքացիական ակտիվիստ Շարկա Ֆիալովան: Բացի քաղաքացիներից, Վացլավսկի հրապարակում են հավաքվել նաև քաղաքական, հասարակական գործիչներ, պատգամավորներ, երիտասարդներ:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ