Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սիրիացի ապստամբներն ու քրդերն ազատագրել են ԻՊ-ից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Տաբկան

Սիրիացի ապստամբներն ու քրդերն ազատագրել են ԻՊ-ից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Տաբկան
11.05.2017 | 20:24

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» և Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտարարել են սիրիական Տաբկա քաղաքն ու քաղաքի հարևանությամբ գտնվող ամբարտակն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրելու մասին։

Տաբկան ԻՊ-ի հսկողության տակ էր 2013-ից:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ