ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կդորըմ մարդ եղեք, էլի՜

Կդորըմ մարդ եղեք, էլի՜
12.05.2017 | 11:02

Մարդկանց մի հսկայական բանակ այսօր ուզում է, որ մենք խոսենք ու գրենք Սայաթ-Նովայի ու Խաչատուր Աբովյանի լեզվով: Ի՜նչ գրական լեզու, ի՜նչ լեզվի կանոնարկում, ի՜նչ զարգացում, ի՜նչ թարգմանել, ի՜նչ նորմեր պահպանել:


ՈՒ եթե մեկը համարձակվում է հակառակ մի բան ասել, հարձակվում են ամբողջ թափով, ուժերը չեն խնայում, ծաղր ու ծանակի են ենթարկում ամեն մի ընդդիմադիր կարծիք, իրենց համարում են վերջին ատյան ու էդ դիրքերից էլ ջարդուփշուր անում իրենց թշնամիներին: «Թշնամի» բառը պատահականորեն չեմ գործածել։ Այո՛, նրանք գրական լեզվի շահերը պաշտպանողներին համարում են իրենց թշնամի:


Պետական մի կառույց կար ժամանակին, որ զբաղվում էր նման հարցերով: Սակայն այդ կառույցի հետ պետությունը վարվեց ինչպես փողոցի մի անպաշտպան աղջկա հետ՝ փչացրեց: ՈՒ հիմա չկա մի ատյան, որ պաշտպանի գրական լեզուն, որի հետ այսօր վարվում ենք, ինչպես անտառների հետ ենք վարվում, ընդերքի հետ ենք վարվում և բնական այլ պաշարների հետ, այսինքն՝ լափում ենք: Այո, այսօր լեզվի բնական զարգացման անվան տակ ամենաթողությունն է իշխում և մարդկանց քմահաճույքը:
Չեմ կարողանում հասկանալ մարդկանց մոլեգին հրճվանքը, որով ծաղրում են գրական լեզուն և առաջ մղում ցաքուցրիվ, ոչնչով չհիմնավորված իրենց վայ-տեսակետները:
ԳՐԱԿԱՆ, ՄՇԱԿՎԱԾ, ՀՂԿՎԱԾ, ՄԵԶ ՀԱՍԱԾ ԱՅՍ ՉՔՆԱՂ ԼԵԶՈՒՆ ՄԻԱԿ ՄԻԱՎՈՐԻՉ ՈՒԺՆ Է: Եվ սա դուր չի գալիս մարդկանց:
Հատուկենտ մարդիկ կան, որ ամոթխած դեմք են ցույց տալիս ու քաշվում իրենց պատյանների մեջ:
Էս ի՜նչ է պատահել մեզ, էս ո՞ւր ենք էսպես գնում:
Կդորըմ մարդ եղեք, էլի՜:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ