Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մահմուդ Աբաս. Պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի

Մահմուդ Աբաս. Պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի
12.05.2017 | 11:54

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պաղեստինյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել առանց Ռուսաստանի:

«Դրան մենք միշտ ձգտել ենք և այդ մասին մենք միշտ ասում ենք, այդ թվում՝ միջազգային բոլոր ձևաչափերում»,- ասել է նա: Աբասի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում է 1967-ի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծումը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, կայուն է: «Այդ դիրքորոշումը, որ մենք միշտ ձեզնից լսում ենք, կայուն է, և դուք միշտ վերահաստատում եք»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ