ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՈՒկրաինան ուսումնասիրում է «Եվրատեսիլում» Հայաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչների՝ Ղրիմ այցելության մասին լուրերը

ՈՒկրաինան ուսումնասիրում է «Եվրատեսիլում» Հայաստանի և Բուլղարիայի ներկայացուցիչների՝ Ղրիմ այցելության մասին լուրերը
13.05.2017 | 00:29

ՈՒկրաինայի իշխանությունները՝ սահմանապահ ծառայությունները և Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրել են «Եվրատեսիլ 2017-ում» Բուլղարիայի մասնակից Քրիստիան Կոստովի՝ Ղրիմ այցելության մասին լուրերը: Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, որ նա 2014 -ի հունիսի 1-ին ելույթ է ունեցել «Արտեկ» ճամբարում: Երեխաների պաշտպանության միջազգային օրը նա այնտեղ երգել է Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո, և, չնայած դրան, Քրիստիան Կոստովն անարգելք ժամանել է Կիև և մասնակցում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: ՈՒկրաինայի իշխանությունները Ղրիմ այցելելու համար էին արգելել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մասնակցությունը «Եվրատեսիլին»:

17-ամյա Քրիստիան Կոստովը «Եվրատեսիլ 2017-ի» տարիքով ամենափոքր մասնակիցն է, նրա՝ Ղրիմ այցելու լուրերը, ռուսական աղբյուրները տարածեցին մայիսի 11-ին՝ Թվիթերի իր էջում լուրը դրեց Դոնի Ռոստովում ՌԴ ԱԳ նախարարության գրասենյակը: Նույն օրը երեկոյան բուլղարացի երգիչը հանդես էր գալու «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչում: Կիսաեզրափակչից ժամեր առաջ ՈՒկրաինայի իշխանությունները հայտարարեցին, թե Քրիստիան Կոստովին չեն արգելի ելույթ ունենալ՝ չնայած Ղրիմ այցելությանը: ՈՒկրաինայի սահմանապահ ծառայությունը նշել է, որ Ղրիմ այցի ժամանակ Քրիստիան Կոստովը անչափահաս է եղել, նա չէր կարող որոշումն ինքնուրույն ընդունել, բացի դրանից օկուպացված տարածքների մասին օրենքը ընդունվել է 2014-ի վերջին:

Այս օրենքը խախտելու համար են ՈՒկրաինայի իշխանություններն արգելել ռուսաստանցի երգչուհու մասնակցությունը «Եվրատեսիլին», իսկ բուլղարացի երգիչը Ղրիմ է այցելել, երբ օրենքը չկար: ՈՒկրաինայի իշխանությունները նաև հայտնել են, որ ուսումնասիրում են «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Արծվիկի՝ Ղրիմ այցելության մասին լուրերը:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ