Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պայթյուններ Հռոմում

Պայթյուններ Հռոմում
13.05.2017 | 00:54

Հռոմում պայթյուններն անարխիստների «ցուցադրական գործողությունն է»՝ հաղորդում է RaiNews հեռուստաալիքը: Ոստիկանությունը հակված է այս վարկածին: Ոստիկանությունից նաև հայտնել են, որ պայթուցիկ սարքը թայմեր է ունեցել, իսկ ռումբը բաղկացած է եղել 2 մասից՝ պայթուցիկ մեխանիզմից և հեղուկից: Իրավապահները մեկնաբանել են նաև երկու պայթյունների մասին հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ միևնույն սարքի աշխատանքի հետևանքով են առաջացել: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

ANSA գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է փոստային բաժանմունքի մոտ: Միջադեպի հետևանքով վնասվել է կայանած ավտոմեքենաներից մեկը: RAI News-ը հաղորդում է, որ ականատեսների խոսքով երկու պայթյուն է որոտացել: Ոստիկանությունից հեռուստաալիքին հայտնել են, որ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ